Եվրոպայի անոմալ օգոստոսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այս ամառ դարձել է Եվրոպայում վերջին 40 տարում ամենաշոգը. միջին ջերմաստիճանը բարձր է եղել 1,1 աստիճանով։ Անոմալ շոգը հանգեցրել է երաշտի և մի քանի երկրում անտառային ուժեղ հրդեհների։
Եվրանյուզի հաղորդմամբ, եվրոպական Copernicus օդերևութաբանական կենտրոնը զգուշացնում է. ջերմաստիճանի բարձրացման տենդենցը պահպանվելու է նաև առաջիկայում։ Փորձագետները հայտարարում են, որ գլոբալ տաքացման մեղավորը մարդն է։ Առաջին հերթին, այն կապված ածխաթթու գազի արտանետումների և ածխաջրածնային վառելիքի այրման հետ։
«Շուտով մենք չենք ճանաչի ոչ Արկտիկան, ոչ Շպիցբերգեն։ Ամեն ինչ կլիմայական փոփոխության պատճառով է։ Սա միայն սկիզբն է, զգուշացնում ենք այն մասին, թե մոլորակը մոտակա ժամանակներում ինչպիսի դժվարությունների է բախվելու։ Անհրաժեշտ է կանգնեցել այդ պրոցեսը հնարավորինս շուտ», – ասել է Նորվեգիայի բևեռային ինստիտուտի դիրեկտոր Կիմ Հոլմենը։
Մասնագետները վստահ են, որ սառույցների հալումը, Եվրոպայում անոմալ շոգը, Սիբիրում անտառային հրդեհները ամեն ինչ ուղիղ վկայում են կլիմայի փոփոխության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում