Կրկին արդիականանում է Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Իրանական փորձագիտական հանրույթի և պետական մարմինների համակարգված աշխատելաոճի ամենահետաքրքրական վերջին դրսևորումներից մեկը Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի օրակարգ վերադարձնելուն միտված ջանքերն են։
Այսպես, այս տարվա օգոստոսին Հարավային Կովկասի և Հայաստանի հարցերով Իրանում ամենաճանաչված փորձագետներից մեկը հանդես եկավ հրապարակային վերլուծությամբ, որի մեխը իրանական շահերի տեսանկյունից Հայաստան-Իրան երկաթուղու կարևորություն ընդգծումն էր և դրան հետևած առաջարկը հենց Թեհրանի ջանքերով ստեղծելու այս ծրագրով զբաղվող Հայաստան-Իրան-Չինաստան եռակողմ հանձնաժողով։
Ամենևին պատահական չէ, որ արդեն սեպտեմբերի սկզբին Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագրի իրականացման գործնական քայլերին նվիրված և նախագահականում անցկացված առանձին նիստի ընթացքում հատուկ շեշտել է այն կարևորությունը, որ Իրանի համար ունի երկաթուղային և ծովային փոխադրումների ոլորտներին առնչվող ենթակառուցվածքների կատարելագործումը և ընդլայնումը։
Չգիտեմ, որքանով են Հայաստանի պատկան մարմինները որսացել այս ուղերձները կամ արդյոք ընդհանրապես տեղյա՞կ են դրանցից, բայց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կրկին արդիականանում է՝ ուշագրավորեն հենց իրանական կողմից եկող ազդակների միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում