Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Մինչ այդ դատարանի մոտ դարձյալ բողոքի ակցիաներ են։ Այստեղ են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր պահանջում են անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին։

Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում