Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, News.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված ասուլիսին հստակ չպատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպիսին է Կառավարությանը դիրքորոշումը, որ Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին տրամադրված աջացության չափով աջակցություն տրամադրվի նաեւ զոհված զինծառայողների ընտանիքներին:
«Զինծառայողների ապահովության հիմնադրամ է ստեղծված եւ երբ որ ես վարչապետ եմ դարձել, այդ հիմնադրամը աջակցություն էր ցուցաբերում 2017 թվականի հունվարի 1-ին տեղի ունեցած դեպքերին: Մենք այս մեկ տարվա ընթացքում հասել ենք նրան, որ աջակցություն է ցուցաբերվում 2008 թվականի հունվարի 1-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերին եւ մենք նաեւ տեսնում ենո, որ աճում են վճարումներն այդ հիմնադրամին: Այս հիմնադրամը ստեղծված է հատուկ այդ նպատակով եւ ենթադրվում է, որ այս հիմնադրամի միջոցները պետք է նպատակային եւ արդյունավետ լուծեն ձեր ասած խնդիրները»,- ասաց նա:
Նշենք, որ Կառավարությունը որոշել է 30 մլն դրամի չափով փոխհատուցում է տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, իսկ առողջությանը ծանր վնաս հասցրածներին՝ 15 մլն դրամի չափով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում