Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը խորը և անմաքրելի հետք թողեց իշխանության ժողովրդավարական և բարոյական նկարագրի վրա։
Չեմ բացառում, որ քրեական գործի որոշ դրվագներ պարզաբանելու համար կարիք է առաջացել զրուցել նրանց հետ, սակայն հայկական պահպանողական մտածելակերպի ու ավանդական ընկալման տեսանկյունից դա չընդունվեց ու չհասկացվեց։
Իսկ մի՞թե հնարավոր չէր այդ նույն զրույցը կազմակերպել տանը, սուրճի սեղանի շուրջ, առանց ավելորդ նյարդերի ու աղմուկի։
Չեմ կարծում, որ քննիչը իր պատվից ցածր կհամարեր անձամբ գնալ նրանց հետ զրույցի, եթե իհարկե իշխանության ամբողջ նպատակը նրանց լսելն ու վկայություն ստանալն էր։
Սակայն դատելով մեթոդներից ու ձևից, կարելի է եզրակացնել, որ Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը ոչ թե վկայություն վերցնել էր, այլ Հրայր Թովմասյանի վրա բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելը՝ առավել մեծ ու քաղաքական կարևոր նպատակին հասնելու համար։
Չգիտեմ մարդն ինչ աստիճանի պետք այլասերված օբիժնիկ լինի, որ ողջունի ու աջակցի աղջիկ երեխաներին ու ծեր մարդուն իրենց հոր կամ որդու պատճառով ԱԱԾ հրավիրելու փաստը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում