Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները
22/10/2019 13:44
![Grand Swiss. Հայ շախմատիստների արդյունքները](https://times.am/v3/wp-content/uploads/2019/10/6c8f1f468bcd6f2a07e2f8b4e18eda31.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լևոն Արոնյանը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 11 տուրերում հավաքել է 7.5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը:
Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել են 6.5-ական միավորով, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5, Կարեն Մովսիսյանը՝ 4.5, իսկ Էլինա Դանիելյանը՝ 4:
8 միավորով առաջին տեղը գրավել է չինացի Վան Հաոն, որը լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային և նվաճել նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում