Մերկելի կուսակցությունը կտրականապես դեմ է Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը’ ՔԴՄ-ՔՍՄ դաշինքը իր նախըտրական ծարգի մեջ դեմ է արտահայտվել Թուրքիայի’ ԵՄ անդամակցությանը: Մերկելը նշել է, որ Թուրքիան կծանրաբեռնի միությունը իր չափերով և տնտեսությամբ:

Գերմանական պահպանողական այս կուսակցության դիրքորոշումը հատկապես ավելի կտրուկ է դարձել վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով:

Հունիսի 17-ին Մերկելը գերմանական RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է Գեզի այգում ցուցարարներին ցրելու ոստիկանության գործողությունները։

«Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ցույցերի կամ խոսքի ազատության մասին մեր մտածելակերպի հետ որևէ կապ չունեն»,- Մերկելի խոսքերն է մեջբերում «Hurriyetdailynews»-ը։
Նա նշել է, որ իրեն սարսափեցրել է Անկարայի միջամտությունը ցույցերին, և ինքը «շոկի մեջ է»։

ՔԴՄ-ՔՍՄ դաշինքի նախընտրական ծրագրի մեջ նշված է, որ կուսկացությունը կողմ է արտահայտվել ԵՄ շրջանակներում Թուրքիայի արտոնյալ գործընեկերությանը, սակայն կտրականապես դեմ են արտահայտվել անդամակցությանը:

«Մենք կմերժենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը, քանի որ այս երկիրը չի համապատասխանում եվրոպական չափանիշների: Գերմանիան Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերն է և թուրքական մեծ համայնքի տունը»-նշված է զեկույցում:

Գերմանական բոլոր խոշոր կուսակցությունները փորձում են սեպտեմբերի քսաներկուսին կայանալաիք ընտրություններից առաջ իրենց կողմը գրավել իմմիգրանտներին,սակայն Մերկելի կուսակցությունը նշել է, որ գերմանաբնակ թուրքերը ավելի հետաքրքված են աշխատատեղերով և պահպանողական արժեքներով, քան Թուրքիայի’ ԵՄ-ան անդամակցությամբ, որը պաշտպանվում է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատ և Կանաչների կուսակցության կողմից:

.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում