5.1 C
Yerevan

«Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը». Արգիշտի Գևորգյան

Նմանատիպ

10-11 բալ ուժգնությամբ նոր երկրաշար Թուրքիայում

«Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ...

Զոհերի թիվը անցնո՞ւմ է 17.000, թե Էրդողանը չգիտի սեփական երկրի պատմությունը

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ...

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար...

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Չեմ հասկանում՝ ինչն էր մինչև այսօր խանգարում Արայիկ Հարությունյանին քրեական գործերով արկղեր նախապատարելու ու դրանք համապատասխան տեղեր ուղարկելու: Դա ի՞նչ է՝ որպես սպառնալի՞ք է խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ակցիայի մասնակից Արգիշտի Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ նախօրեին ակցիայի ժամանակ տարված դատարկ արկղերը քրեական գործերով է լցնելու և հետ է ուղարկելու, ինչպե՞ս կմեկնաբանեք:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ եթե որևէ փաստ կա, թող նախարարը հենց հիմա գա, միասին գնան ոստիկանություն, այս խոսակցություններին վերջակետ պետք է դնել:

«Այստեղ որևէ մեկի դատապաշտպանը չենք: Եթե որևէ փաստ կա, պետք է գնալ ոստիկանություն: Բայց եթե Արայիկ Հարությունյունը փաստ գիտի, որը մեկուկես տարի կոծկել է, պետք է հանցագործությունը կոծկելու և հովանավորելու համար պատասխանատվության ենթարկվել նաև նրան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նախ ակցիա անցկացրեց կառավարության շենքի առջև, իսկ այժմ նրանք նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մոտ: Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

spot_imgspot_img