-7.9 C
Yerevan

«Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք»

Նմանատիպ

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Հայկական բանակաշինության ավանդույթները․ մաս I

Lրանում է Հայաստանի զինված ուժերի կազմավորման 31-ամյակը։ Երեք տասնամյակների...

Աշխարհը շալակած տանող մարդը․ այսօր Սևակի 99-ամյակն է

Հունվարի 24-ին լրանում է 20-րդ դարի մեծագույն հայ բանաստեղծներից...

«Վար­դա­պե՛տ, ի՞նչ պետք է ա­նեմ, որ հա­վի­տե­նա­կան կյան­քը ժա­ռան­գեմ»: Եվ Նա նրան ա­սաց. «Օ­րեն­քում ի՞նչ է գր­ված, ինչ­պե՞ս ես ըն­թեր­ցում»: Սա պա­տաս­խա­նեց և ա­սաց. «Պի­տի սի­րես քո Տեր Աստ­ծուն քո ամ­բողջ սր­տով և քո ամ­բողջ հո­գով և քո ամ­բողջ զո­րու­թյամբ և քո ամ­բողջ մտ­քով. և պի­տի սի­րես քո ըն­կե­րո­ջը, ինչ­պես քո ան­ձը» (Ղուկ. 10; 25-27)։

Աստ­ծո սե­րը փր­կու­թյուն է, և Աստ­ծուն սի­րե­լով միայն մարդ կա­րող է ի­րա­կան սի­րով սի­րել իր նմա­նին, քան­զի մարդ­կա­յին սե­րը շա­հախն­դիր է, պա­կա­սող, իսկ աստ­վա­ծա­յի­նը` ան­շա­հախն­դիր և ա­վե­լա­ցող:

Պո­ղոս ա­ռա­քյա­լը, որ­պես­զի ցույց տա, թե ինչ է սե­րը, ստո­րո­գե­լի­նե­րով է մո­տե­նում. «Սե­րը համ­բե­րող է, քաղց­րա­բա­րո է. սե­րը չի նա­խան­ձում, չի ամ­բար­տա­վա­նա­նում, չի գո­ռո­զա­նում, ան­վա­յել վար­մունք չի ու­նե­նում, ի­րե­նը չի փնտ­րում, բար­կու­թյամբ չի գրգռ­վում, չար բան չի խոր­հում, ա­նի­րա­վու­թյան վրա չի ու­րա­խա­նում, այլ ու­րա­խա­նում է ճշ­մար­տու­թյան վրա. ա­մեն բա­նի դի­մա­նում է, ա­մեն բա­նի հա­վա­տում է, մշ­տա­պես հույս է տա­ծում, ա­մեն բա­նի համ­բե­րում» (Ա Կորնթ. 13; 4-7), և վեր­ջա­պես ի­րա­կան սի­րո դրսևո­րումն է Քրիս­տո­սի գա­լուս­տը, Ով մեր փր­կու­թյան հա­մար բա­զում տա­ռա­պանք­ներ կրեց, չար­չար­վեց, խաչ­վեց և եր­րորդ օ­րը հա­րու­թյուն ա­ռավ` այս­պի­սով ցույց տա­լով մարդ­կա­յին ցե­ղին զո­հո­ղու­թյան և հո­գու փր­կու­թյան անկ­րկ­նե­լի ու­ղին:

«Սի­րիր ըն­կե­րոջդ քո ան­ձի պես», – ա­սում է Տե­րը, ա­սել է` քեզ քո ըն­կե­րոջ մեջ տես, նրա սխալ­նե­րը քո­նը հա­մա­րիր և հա­նուն այդ սի­րո ձե՛ռք մեկ­նիր, օգ­նի՛ր, որ­պես­զի ա­զատ­վի շեղ ճա­նա­պար­հից, սր­տանց, ա­ռանց նա­խան­ձի սի­րիր, ու­րա­խա­ցիր նրա ձեռք­բե­րում­նե­րով, հա­ջո­ղու­թյուն­նե­րով և կա­րեկ­ցիր, օգ­նիր նե­ղու­թյան և տխ­րու­թյան ժա­մա­նակ: Միայն ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա մար­դը կա­րող է լի­նել ան­շա­հախն­դիր ըն­կեր, բա­րե­կամ, հա­րա­զատ: Բո­լոր մար­դիկ էլ կա­րոտ են և կա­րիքն ու­նեն լավ ըն­կե­րոջ, բա­րե­կա­մի, հա­րա­զա­տի, բայց շատ քչերն են, որ ձգ­տում են լի­նել լա­վը: Նյու­թա­խո­նարհ աշ­խար­հում մարդ ա­րա­րա­ծը շատ հա­ճախ դրամն ու հարս­տու­թյու­նը գե­րա­դա­սում է Աստ­ծուց և նյու­թը` ըն­կե­րո­ջից, ո­րից ա­ռաջ են գա­լիս բա­զում խռո­վու­թյուն­ներ, դժ­վա­րու­թյուն­ներ…

Քրիս­տո­նյան պետք է ի­մա­նա ե­րեք բան.

1. Աստ­ծուն չճա­նա­չող մար­դու հա­մար կա­րո­ղու­թյուն­նե­րի և պար­տա­վո­րու­թյուն­նե­րի վե­րին շեմ հան­դի­սա­ցող Ոս­կի կա­նո­նը այն ա­մե­նա­ցածր աս­տի­ճանն է, որ­տե­ղից քրիս­տո­նյան պետք է սկ­սի իր նմա­նին իր ան­ձի պես սի­րե­լու փոր­ձա­ռու­թյու­նը:

2. Նա­խա­ձեռ­նո­ղը պետք է միշտ լի­նի ին­քը` չս­պա­սե­լով եղ­բո­րը և չակն­կա­լե­լով նրա­նից փո­խա­դար­ձը:

3. Պետք է հս­տա­կեց­նի իր հա­մար «իսկ ո՞վ է իմ ըն­կե­րը» հար­ցի պա­տաս­խա­նը. կար­ծում ենք՝ ա­ռա­ջադ­րան­քի կա­տա­րու­մը ա­ռա­վել դյու­րին կդառ­նա, ե­թե չմո­ռա­նանք. «Չէ՞ որ մաք­սա­վոր­ներն ու մե­ղա­վոր­ներն էլ ող­ջու­նում են ի­րենց հա­րա­զատ­նե­րին», նաև՝ «Սի­րե­ցե՛ք ձեր թշ­նա­մի­նե­րին»:

Ըն­կե­րո­ջը սի­րե­լու մա­սին Հի­սուս ա­սում է. «Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք» (Հովհ. 13;35), իսկ Աստ­ծուն սի­րե­լու մա­սին ա­սում է. «Ով իմ պատ­վի­րան­ներն ըն­դու­նում և դրանք պա­հում է, նա է, որ Ինձ սի­րում է» (Հովհ. 14;20): Մար­դը մար­դու հա­մար կա­րող է թշ­նա­մի լի­նել, բայց օ­տար չէ, Աստ­ծո հա­մար` ա­ռա­վել ևս, մար­դուն, ու մարդ­կա­յի­նին ընդ­հան­րա­պես, օ­տար է Չա­րը` ողջ գո­յա­վո­րի, ա­րար­չու­թյան, Կյան­քի ու Սի­րո թշ­նա­մին:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Հայկական բանակաշինության ավանդույթները․ մաս I

Lրանում է Հայաստանի զինված ուժերի կազմավորման 31-ամյակը։ Երեք տասնամյակների...

Աշխարհը շալակած տանող մարդը․ այսօր Սևակի 99-ամյակն է

Հունվարի 24-ին լրանում է 20-րդ դարի մեծագույն հայ բանաստեղծներից...