Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին
15/11/2019 14:56
![Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին](https://times.am/v3/wp-content/uploads/2019/11/93dc4f8256d6a12fab4870784f2baf3b.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի շախմատային կարևորագույն իրադարձությունների ժամկետները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ն հրապարակել է 2020 թվականի երկու կարևորագույն մրցաշարերի՝ 44-րդ Օլիմպիադայի և Հավակնորդների մրցաշարի, անցկացման վայրերը և ժամկետները:
Շախմատի 44-րդ Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսի 5-17-ը Մոսկվայում, իսկ Հավակնորդների մրցաշարը՝ մարտի 15-ից ապրիլի 5-ը, Եկատերինբուրգ քաղաքում: