Ժպտա, երկինք.
Եթե չես բացում խնամող ու տաք
Սիրտը քո՝
Գոնե լույսն աչքերիդ
Կամեցիր մեզ՝
Քո խրատական դասերը
Սերտողներին,
Մեզ, ովքեր մաքառում են
Այս երերուն հողի վրա, –
Քմահաճ ու բիրտ,
Անհուսորեն օտար,
Իր ընդերքում՝
Գիշատիչ ու վայրի
Եվ իր ցասման մեջ`
Անպարագիր անգութ։-
Եվ ցրիր
Մեր տարագիր գլուխները
Համառորեն իր մեջ առնող
Մուժն այս ցնորական…
Բացվիր, երկինք.
Եվ թող ձյուն մաղի
Ապշանքից կծկված
Մեր տների վախկոտ
Կտուրներին։
«Զոհանվեր» (խոսմունք) բանաստեղծությունների ժողովածու, Երևան, 2013թ