5.1 C
Yerevan

Մենք մեր երկ­րում պե­տա­կան մա­կար­դա­կով վտան­գում ենք հա­յե­րե­նը

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Հա­յե­րե­նի նկատ­մամբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Կա­ռա­վա­րու­թյու­նը միշտ կամ գրե­թե միշտ դրսևո­րել է ոչ պատ­շաճ վե­րա­բեր­մունք։ Այդ­պի­սի վե­րա­բեր­մունք տե­սանք 2015-2017 թթ. նաև Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան նկատ­մամբ և նրա շուր­ջը կա­տար­վող գոր­ծըն­թաց­նե­րում։ Շա­տե­րին է հայտ­նի, որ Կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել էր լու­ծա­րել Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյու­նը։ Նույ­նիսկ 2017 թվա­կա­նի մա­յի­սի 25-ի նիս­տի օ­րա­կարգ էր մտել հար­ցը։ Այն­պես, որ այն, ինչ կա­տար­վում է այս օ­րե­րին, նախ­կին գոր­ծըն­թաց­նե­րի շա­րու­նա­կու­թյունն է։ «Լեզ­վի մա­սին» ՀՀ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ ի վնաս լեզ­վի միշտ են ձգ­տել կա­տա­րել, սա­կայն դա ոչ միշտ է հա­ջող­վել, բա­վա­րար­վել են ա­սենք՝ «Հան­րակր­թու­թյան մա­սին» օ­րեն­քով այն դեպ­քում, երբ օ­տա­րա­լե­զու դպ­րոց­նե­րի գո­յու­թյունն էր ար­դա­րաց­վում։ «Լեզ­վի մա­սին» օ­րեն­քի 2-րդ հոդ­վա­ծում ամ­րագր­ված է կր­թու­թյան լե­զուն, բայց հա­սան նրան, որ հան­րակր­թու­թյան ո­լոր­տում մի­ջազ­գա­յին կր­թա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը սահ­ման­վեն «Հան­րակր­թու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քով:

Հի­մա ար­դեն փորձ է ար­վում «Բարձ­րա­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին» օ­րեն­քում ամ­րագ­րել ցան­կա­լի դրույթ­նե­րը։ Ա­սել է, թե, ըստ նա­խագ­ծի, օ­րեն­քից հան­վում է հա­յե­րե­նի և հա­յոց պատ­մու­թյան պար­տա­դիր ու­սուց­ման մա­սին դրույ­թը։ Այս հարցն ու­նի բա­րո­յա­կան և ի­րա­վա­կան կողմ։ Բա­րո­յա­կա­նը հետևյալն է. մենք հա­յե­ցի՞ դաս­տիա­րա­կու­թյուն ենք ի­րա­կա­նաց­նում, ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կարգ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե՞ր ենք պատ­րաս­տում, թե՞ միայն աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի մաս­նա­գետ­ներ։ Ե­թե միայն մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյունն է մեր գերն­պա­տա­կը, ա­պա նա­խա­գիծն այս ա­ռու­մով նոր­մալ է, իսկ ե­թե հաշ­վի ենք առ­նում մեր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիրքն ու մեր երկ­րի լեզ­վա­վի­ճա­կը, ա­պա մենք ուղ­ղա­կի ի­րա­վունք չու­նենք այս­պի­սի օ­րենք­ներ ըն­դու­նե­լու։ Բնավ չն­վաս­տաց­նե­լով մյուս ա­ռար­կա­նե­րի դերն ու նշա­նա­կու­թյու­նը, պետք է փաս­տենք, որ մեզ հա­մար քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյան ա­ռար­կա­ներ են հա­յե­րենն ու պատ­մու­թյու­նը։ Շր­ջա­նառ­վող հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն էլ այն է, որ Հար­վար­դի, Քեմբ­րի­ջի և Սոր­բո­նի հա­մալ­սա­րան­նե­րում անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն և տվյալ եր­կր­նե­րի պատ­մու­թյուն չեն ու­սում­նա­սի­րում։ Նախ վս­տահ չեմ, որ վե­րոն­շյալ ա­ռար­կա­նե­րը չեն ու­սում­նա­սիր­վում, և երկ­րոր­դը՝ ար­դյո՞ք այս հա­մալ­սա­րան­ներն ու մեր բու­հե­րը նույն հար­թու­թյան վրա են։ Մեր և նրանց կր­թա­կան հա­մա­կար­գերն ար­դյո՞ք հա­մե­մա­տե­լի են, ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի մա­սին չխո­սենք։ Միայն այն փաս­տը, որ անգ­լե­րեն խո­սում է աշ­խար­հում մեկ մի­լիար­դից ա­վե­լի մարդ, իսկ հա­յե­րեն 3-4 մի­լիոն մարդ (գու­ցե չա­փա­զան­ցում եմ), ար­դեն բա­վա­րար է, որ հաս­կա­նանք ի­րա­վի­ճա­կը։ Չէ՞ որ լե­զուն խո­սե­լով է զար­գա­նում։ Ինչ­քան քիչ ենք խո­սում, այն­քան վտանգ­ված է հա­յե­րե­նը։ Մեկ այլ հիմ­նա­վո­րում էլ է շր­ջա­նառ­վում, ո­րը դպ­րո­ցում հա­յե­րե­նի և պատ­մու­թյան դր­ված­քը բա­րե­լա­վե­լու մա­սին է։ Ըստ իս՝ քա­նի դեռ դպ­րո­ցում բա­վա­րար հիմ­քե­րի վրա չեն այս ա­ռար­կա­նե­րը, ու­րեմն վաղ է բու­հե­րից հա­նե­լը կամ թե­կուզ կա­մընտ­րու­թյա­նը թող­նե­լը։

Հար­ցի ի­րա­վա­կան կող­մը հետևյալն է.

«Լեզ­վի մա­սին» ՀՀ օ­րեն­քի երկ­րորդ հոդ­վա­ծում ամ­րագր­ված է, որ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր միջ­նա­կարգ-մաս­նա­գի­տա­կան, մաս­նա­գի­տա­կան-տեխ­նի­կա­կան և բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում հա­յոց լեզ­վի ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյու­նը և հա­յոց լեզ­վի ու­սու­ցու­մը պար­տա­դիր են»: Ա­վե­լին ա­սեմ՝ Վար­չա­կան ի­րա­վա­խա­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ օ­րենս­գր­քի 189.2 հոդ­վա­ծով սահ­ման­վում է պա­տաս­խա­նատ­վու­թյուն «Լեզ­վի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 2-րդ հոդ­վա­ծի այս դրույ­թը չա­պա­հո­վե­լու հա­մար։ Ա­սել է, թե բո­լոր «միջ­նա­կարգ-մաս­նա­գի­տա­կան, մաս­նա­գի­տա­կան-տեխ­նի­կա­կան և բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում հա­յոց լեզ­վի ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյու­նը և հա­յոց լեզ­վի ու­սու­ցու­մը չա­պա­հո­վելն ա­ռա­ջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ` սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հա­րյուր­հիս­նա­պա­տի­կից մինչև եր­կու­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով, իսկ պաշ­տո­նա­տար ան­ձանց նկատ­մամբ` եր­կու­հա­րյու­րա­պա­տի­կից մինչև ե­րեք­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով»։

Փաս­տո­րեն ի՞նչ է ար­վում. դար­ձյալ գո­ղու­նի և նեն­գա­բար փո­շիաց­վում են «Լեզ­վի մա­սին» ՀՀ օ­րեն­քի դրույթ­նե­րը։

Նույն օ­րեն­քով մենք ու­նենք պար­տա­վո­րու­թյուն՝ պահ­պա­նե­լու, զար­գաց­նե­լու և տա­րա­ծե­լու հա­յե­րե­նը սփյուռ­քում։ Մենք մեր երկ­րում պե­տա­կան մա­կար­դա­կով վտան­գում ենք հա­յե­րե­նը, սփյուռ­քում ինչ­պե՞ս ենք պաշտ­պա­նե­լու այն։ Սա վտան­գա­վոր, շատ վտան­գա­վոր քա­ղա­քա­կա­նու­յուն է։ Ի դեպ՝ ի՞նչ է լեզ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը. պե­տու­թյան ձեռ­նար­կած մի­ջո­ցա­ռում­նե­րի ամ­բող­ջու­թյունն է՝ ուղղ­ված պե­տա­կան լեզ­վի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյա­նը։ Լեզ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն երկ­րում ի­րա­կա­նաց­նում է Կա­ռա­վա­րու­թյու­նը և և այդ նպա­տա­կի հա­մար ստեղծ­ված լիա­զոր մա­մի­նը, ա­սել է` Լեզ­վի կո­մի­տեն, որն ի­րա­վա­հա­ջորդն է Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան։ Ա­յո՛, Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան փո­խա­րեն ստեղծ­վեց Լեզ­վի կո­մի­տեն, բա­րի, փառք ու պա­տիվ Լեզ­վի տես­չու­թյան նախ­կին ղե­կա­վա­րու­թյա­նը, որ գե­րա­գույն ջան­քե­րով պա­հեց կա­ռույ­ցը, բայց ինչ դար­ձավ այս մե­կը՝ նո­րաս­տեղծ կո­մի­տեն. օժտ­վե՞ց ըն­դար­ձակ ի­րա­վա­սու­թյուն­նե­րով, ստեղծ­վե՞ց լեզ­վա­քա­ղա­քա­կան լուրջ խն­դիր­ներ լու­ծող մար­մին, թե՞ բա­վա­րար­վե­ցինք միայն պե­տին և տե­ղա­կա­լին յու­րա­յին կա­մա­կա­տար­նե­րով փո­խա­րի­նե­լով ու դեռ կուրծք ենք ծե­ծում, թե հո­վա­նա­վոր­չու­թյամբ չենք զբաղ­վում. ի­րա­կա­նու­թյու­նից կի­լո­մետ­րե­րով հե­ռու կար­ծիք։ Մի՞­թե մենք նպա­տակ էինք դրել հոր­դո­րակ­ներ ու­ղար­կող ու ֆեյս­բու­քյան էջ վա­րող կա­ռույց ստեղ­ծել։ Ո՛չ, հա­զար ան­գամ ոչ։ Մենք ե­րա­զում էինք ստեղ­ծել լեզ­վի մի հզոր պաշտ­պան՝ լեզ­վա­քա­ղա­քա­կան և վե­րահս­կո­ղա­կան գոր­ծա­ռույթ­նե­րով օժտ­ված մի մար­մին։ Լեզ­վի առջև ծա­ռա­ցած բա­զում խն­դիր­նե­րը մտա­դիր էինք լու­ծե­լու հա­մա­կարգ­ված լեզ­վա­կան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյամբ, պե­տա­կան ծրագ­րով, պե­տա­կան մա­կար­դա­կով։ Ան­գամ մշակ­ված ծրա­գիր է ժա­ռան­գել Լեզ­վի կո­մի­տեն՝ 2018-2023 թթ. հա­մար, սա­կայն այն այդ­պես էլ մնա­ցել է թղ­թի վրա, ինչ­պես նա­խորդ բո­լոր կա­ռա­վա­րու­թուն­նե­րի օ­րոք։ Մեր հե­ղա­փո­խա­կան ոգևո­րու­թյու­նը սա­ռեց նաև այս պատ­ճա­ռով։ Չօգտ­վել ան­ցյա­լի պո­տեն­ցիա­լից, մե՛ր պո­տեն­ցիա­լից, առն­վազն ան­խել­քու­թյուն է։ Խն­դիր­նե­րը շատ են։

Մեր բու­հա­կան դա­սագր­քե­րը, ձեռ­նարկ­նե­րը, մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նու­թյու­նը հա­յե­րե՞ն են։ Մեր քա­ղա­քի լեզ­վա­կան հան­դեր­ձան­քը բա­վա­րա­րու՞մ է մեզ, ճար­տա­րա­պե­տա­կան շի­նու­թյուն­նե­րի ցու­ցա­նակ­նե­րը, գո­վազ­դա­յին վա­հա­նակ­նե­րը ար­դյո՞ք հա­մա­պա­տաս­խա­նում են «Լեզ­վի մա­սին» օ­րեն­քի պա­հանջ­նե­րին։

Հա­յե­րե­նի տի­րա­պետ­ման չա­փո­րո­շիչ­ներ ու­նե՞նք։
Գրա­կան հա­յե­րե­նը կա­նո­նարկ­վու՞մ է։ Մեր վեր­ջին բա­ռա­րան­նե­րը ո՞ր դա­րում են լույս տե­սել։

Այս և ու­րիշ շատ հար­ցե­րի պա­տաս­խան­ները բա­ցա­սա­կան են։
Պե­տու­թյունն այս­տե՛ղ ա­նե­լիք ու­նի։ Պե­տու­թյունն այս­տե՛ղ պետք է բա­ցատ­րի իր քա­ղա­քա­ցի­նե­րին լեզ­վի դե­րը և նշա­նա­կու­թյու­նը, բա­ցատ­րի, պար­զա­բա­նի, ուղ­ղոր­դի, նպաս­տի, որ մեր երկ­րում և սփյուռ­քում զար­գա­նա, պահ­պան­վի ու տա­րած­վի մեր պե­տա­կան լե­զուն։ Չի ա­նում պե­տու­թյու­նը, բայց փո­խա­րե­նը ժո­ղո­վուրդն է ա­չա­լուրջ իր լեզ­վի, իր ազ­գա­յին ար­ժեք­նե­րի նկատ­մամբ։ Հու­սադ­րո­ղը սա է։

ՄԱ­ՐԻ­ՆԵ ՀՈ­ՎՅԱՆ
Լեզ­վի պե­տա­կան տես­չու­թյան պե­տի նախ­կին տե­ղա­կալ

Աղբյուր՝ Irates.am

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...