Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
22/11/2019 16:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում միայն դեպի աջի փոխարեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում