Հրդեհ Բերդ քաղաքում
26/11/2019 10:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Նոյեմբերի 25-ին, ժամը 19:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Դավիթ Բեկի փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցի տներից մեկին կից փայտանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, մարվել՝ 22:55-ին:
Մասնակի այրվել են փայտանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ), վառելափայտ (մոտ 1 խմ) և կենցաղային իրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում