Բակո Սահակյանն այցելել է Արցախի կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող զորամասեր

Բակո Սահակյանն այցելել է Արցախի կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում