Անգելա Մերկելն ընկել է բեմի վրա
28/11/2019 21:04

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Panorama.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սայթաքել է և ընկել Բեռլինում ՝ բազմակողմ առևտրի և թվային անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
«Գազետա.ռու» -ի փոխանցմամբ, նա սայթաքել է բեմ բարձրանալիս, ընկել է ծնկների վրա, բայց արագ ոտքի է կանգնել և շտապել խոսափողի մոտ:
Դրանից հետո Մերկելը կատակել է, որ չի նկատել աստիճանները, հաջորդ անգամ նա անպայման կօգտվի դրանցից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում