Հարավկորեացի պաշտոնյաները հայտնում են, որ ԿԺԴՀ-ն 2 հրթիռ է արձակել
28/11/2019 21:53

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Tert.am: Հյուսիսային Կորեան այսօր փորձարկման նպատակով կարճ հեռահարության երկու հրթիռ է արձակել: Fox News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են հարավկորեացի զինվորական պաշտոնյաները:
Ինչպես աղբյուրը նկատում է, հրթիռներն արձակվել են Գոհաբանության օրը՝ ի նշան մոտալուտ վերջնաժամկետի, որը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը սահմանել էր ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու համար:
Հրթիռների փորձարկումը տեղի է ունեցել հյուսիսկորեական կողմի հայտարարությունից երեք օր անց, որի համաձայն իրենց զորքերը հրետանային զորավարժություններ են իրականացրել Հարավային Կորեայի հետ վիճարկվող ծովային տարածքի սահմանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում