Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին
30/11/2019 12:29
![Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին](https://times.am/v3/wp-content/uploads/2019/11/0342b63bf569698313d2fd67c0f9299a.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կիպրոսի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Էնոսիս Պարալիմնի»-ն հյուրընկալվեց «Օլիմպիակոս»-ին: Այդ խաղում դարպասի գրավում չարձանագրվեց` 0:0:
Հայաստանի ազգային թիմից Հովհաննես Համբարձումյանը «Էնոսիս Պարալիմնի»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Էնոսիս Պարալիմնի»-ը մրցաշարային աղյուսակում 11-րդն է 6 միավորով: