Սամբիստ Վահագն Չալյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Սամբիստ Վահագն Չալյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Վահագն Չալյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուր-Սուլթան քաղաքում անցկացնող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում 82 կգ քաշային կարգում Վահագն Չալյանը եզրափակիչում պարտվելուց հետո դարձել է արծաթե մեդալակիր:

Գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է դարձել Դմիտրո Ստեցենկոն՝ Ուկրաինայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում