Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին

Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է Մոնակոյում անցկացված արագ և կայծակնային շախմատի կանանց Եվրոպայի առաջնություններին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Արագ շախմատի մրցաշարում Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 19-րդ տեղը:

Կայծակնային խաղի 13 պարտիաներում հայ շախմատիստուհին հավաքել է 9 միավոր և գրավել է
9-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում