Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը. Ուղիղ
03/12/2019 13:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, News.am: Դեկտեմբերի 3-ին շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր նախկին նախագահի փաստաբանների միջնորդությունը դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին: Դատախազի բացարկը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ նա նախկինում այն կարծիքի էր, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության անհրաժեշտություն չկա, իսկ հիմա պաշտպանում է մեղադրանքը: Փաստաբանների կարծիքով՝ այսպիսի արմատապես տարբերվող դիրքորոշումը վկայում է կա՛մ սուբյեկտիվ վերաբերմունքի, կա՛մ այն ժամանակ կամ հիմա պատվեր կատարելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում