ՀՅԴ երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը՝ փորձելով մտնել ԿԳՄՍ նախարարության շենք. Տեսանյութ

ՀՅԴ երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը՝ փորձելով մտնել ԿԳՄՍ նախարարության շենք. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.amՀՅԴ ՀԵՄ երիտասադրները նախարարի հետ հանդիպման հնարավորություն չստանալուց հետո կոչ արեցին բարձրանալ նախարարության շենք ու ինքնուրույն կազմակերպել նախարարի հետ հանդիպում:

«Սա անբարտավան կեցված է նախարարության կողմից: Այդ ձևով ժողովրդի հետ հանդիպում չի կազմակերպում, երևի պիտի գնայինք, խնդրեինք կամ չգտեմ ինչ անեինք, որ իրենց հետ հանդիպեինք: Նախարարի կեցվածքը շատ բացասական ենք համարում, ապակառուցողական, բայց մենք շարունակում ենք գտնվել կառուցողական դաշտում և իքներս հիմա կկազմակերպենք այս հանդիպումը։ Կոչ եմ անում բոլորիդ հենց հիմա բարձրանալ նախարարոթյուն և հանդպիել նախարար հետ», – ասաց երիտասադրներից մեկը:

Այդ կոչից հետո երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը և այս պահին փորձում են ներս մտնել նախարարության շենք:

Այս պահին նախարարության դիմաց լարված վիճակ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այսօր ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները եկել էին ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հետ հանդիպում:

Նրանք հայտարարել էին, որ կես ժամ ժամանակ են տալիս նախարարին՝ իրենց հետ հանդիպելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում