Գնում ենք Կենտրոն ոստիկանական բաժանմունք, հետո հանդես կգանք հայտարարությամբ. ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ

Գնում ենք Կենտրոն ոստիկանական բաժանմունք, հետո հանդես կգանք հայտարարությամբ. ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀՅԴ ՀԵՄ-ը ոստիկանների գործողությունների մասին հայտարարությամբ հանդես կգա քիչ ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը:

«Հիմա գնում ենք Կենտրոն ոստիկանական բաժանմունք, որպեսզի տեսնենք՝ ինչ հիմքով են մեր ընկերները բերման ենթարկվել, դրանից հետո հայտարարությամբ հանդես կգանք», – ասաց նա:

Վերջինս նշեց, որ իր հաշվարկով մոտ 10 հոգի է բերման ենթարկվել:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները եկել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հետ հանդիպման:

Տեսնելով, որ նախարարը չի հանդիպում իրենց հետ վերջիններս ճեղքեցին ոստիկանական պատն ու նստացույց հայտարարեցին: Ոստիկանները բռնի ուժով նրանց հեռացրին նախարարության մուտքի մոտից, արդյունքում 4 հոգի բերման ենթարկվեց:

Դրանից հետո երիտասարդները նստացույց իրականացրեցին Վազգեն Սարգսյան փողոցում: Մի քանի անգամ նախազգուշացումից հետո ոստիկանությունը բռնի ուժով հեռացրեց նրանց նաև փողոցից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում