Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
04/12/2019 16:58
![Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող](https://times.am/v3/wp-content/uploads/2019/12/8bd1875b44be8532d2014e94e6069e55.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Անաստասիա Գալուստյանը դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարի հաղթող:
ՀԱՕԿ հաղորդմամբ, կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և պահպանել առաջատարի դիրքը: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ:
Սա Անաստասիա Գալուստյանի երրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերին նա երրորդ տեղն էր զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Prague Ice Cup 2019 միջազգային մրցաշարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում