«Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը
05/12/2019 15:50

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Փարիզի այցեքարտը համարվող Էյֆելյան աշտարակը փակվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ֆրանսիայի արհմիությունների գործադուլի պատճառով:
«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-ասված է աշտարակի Twitter-ի էջում:
Նշված է, որ աշտարակի շուրջը գտնվող հրապարակը բաց է այցելության համար:
Ֆրանսիայում համազգային գործադուլը սկսվել է այսօր, ինչի հետևանքով խախտվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվել է մետրոյի 11 ճյուղ:
Գործադուլի պատճառ են դարձել կառավարության ծրագրերը՝ 2025 թվականից 42 կենսաթոշակային ռեժիմները չեղարկելու մասին, որոնց շնորհիվ աշխատավորների որոշ շրջանակ կկարողանա ավելի վաղ գնալ թոշակի և միաժամանակ կստանա ավելի մեծ գումար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում