Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառմանը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը քննադատել է Վաշինգտոնին՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Այս մասին նա գրել է ֆեյսբուքում, փոխանցում է Լենտան։
Ըստ նրա, Ռուսաստանի և Ուկրաինայի այն ընկերություններն ու քաղաքացիները, որոնք պատժամիջոցների են ենթարկվել, կապված չեն հակերների հետ: Անտոնովը շեշտել է, որ ամերիկյան կողմը որևէ ապացույց չի ներկայացրել:
«Երկար ժամանակ մենք ամերիկյան կողմին առաջարկում ենք ուղիղ երկխոսություն հաստատել կիբերանվտանգության հարցերով, պայմանավորվել համապատասխան սպառնալիքների վերաբերյալ համատեղ պատասխանի շուրջ: Այնուամենայնիվ, Վաշինգտոնում այս գաղափարը ջանասիրաբար անտեսում են»,-ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ չստուգված մեղադրանքներից հետո պատժամիջոցներ կիրառելու պրակտիկան սովորական է դարձել Վաշինգտոնի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում