2020-ին նախատեսվում է «Զվարթնոցի» ամբողջական կոնսերվացիա իրականացնել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն անցնող տարի 100․ 000-ից ավելի այցելու է ունեցել, 5 ցուցահանդես ու 18 այլ միջոցառում է անցկացվել։ Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից:
ՊՈԱԿ-ը Զվարթնոց տաճարի հուշարձանային համալիրի բազմակողմանի ուսումնասիրության խնդիր է դրել իր առաջ։ Գալիք տարի նախատեսվում է հուշարձանի ամբողջական կոնսերվացիա իրականացնել։ Հաշվի առնելով, որ Զվարթնոցը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և նախատեսվում է գործընթացը կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ։ Արգելոց-թանգարանը նաև ցուցադրության նոր սրահ կունենա։
Որոշակի աշխատանքներ արդեն արվել են հուշարձանի եռաչափ մոդելավորման ուղղությամբ, համապատասխան կազմակերպության հետ պայմանավորվածություն կա։
Հիշեցնենք, որ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում