Ոստիկանները Խորենացու փողոցում հայտնաբերել զինամթերք

Անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հունիսի 22-ին’ ժամը 09.15-ին, ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 162/ա հասցեում գտնվող ՁՊՎ-ի հարևանությամբ, էլեկտրական ենթակայանի մոտ, զենք-զինամթերք է թողնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Ֆ-1» տիպի 2 նռնակ’ պայթուցիչներով, ինքնաշե? ? 2 նռնակ’ առանց պայթուցիչների, 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ, որոնցից 24-ը՝ ժապավենով, և 5.45 մմ տրամաչափի 139 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում