Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ
19/12/2019 16:15
![Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ](https://times.am/v3/wp-content/uploads/2019/12/9bd5d30f058c2b015a05a1ae61db99fa.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի թիմը երկու ընկերական հանդիպում կանցկացնի գալիք ամիս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախապատրաստվելով Եվրոպայի ֆուտզալի առաջնության որակավորման առաջին փուլին՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Հունվարի 17-ին՝ ժամը 19:00-ին և հունվարի 18-ին՝ ժամը 16:00-ին, մեր թիմը կմրցի Մոլդովայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: