Հերանուշ Արշակյան․ Կյանքի երկու ճամփաները
Նմանատիպ
Ես ու դուն իրարմե տարբեր ենք, օ՜, տարբեր
Դուն լայն ճամփեն կ՚երթաս, ուրախ ու անխռով,
Մինչդեո ես իյնալու վախովըս տարուբեր’
Նեղ ու ցից ուղիես կը քալեմ արցունքով:
Ջանացի, սակայն գեթ դիտել քեզ, քու ճամփան,
Ուր շքեղ ուռենին կ՚ընծայե շուք ու զով,
Ուր գետինն կը ծածկեն ծաղիկներ բյուրական,
Զեփյուռն ալ ճակատըդ կը գգվե հեշտանքով:
Սակայն նայվածք մը դեպի քեզ արձակված,
Բավ է, ոը գլորիմ անդունդը անհատակ,
Զի փշոտ այս ճամփաս այնչափ նեղ է ու թաց,
Մեկ քովըս անդունդն է, մյուսըս’ ժայռ վայրահակ:
Ճամփան, ուր կը քալեմ, ուղին է ցավերու,
Հոն մտնողն ժամ առաջ դուրս ելնել կը փութա.
Դուն կ՚երթաս ճամփայեն երջանիկ կյանքերու,
Սակայն լոկ ճամփորդ մ՚ես ինծի պես տարակա:
Ու տրտում կը քալեմ մտրակված բուռն հովեն,
Տատասկը կ՚արյունե սրունքներըս փափուկ,
Ժայռերուն ցըցվածքն են իմ միակ ապավեն,
Որոնց սուր ծայրերուն կը փարիմ ողորմուկ:
Բայց երկուքս ալ, ավաղ, կը հանգինք սև վիհին,
Ու պետք է, ոը անցնինք մահի սև կամուրջեն, –
Դուն` ուրախ, ես` տրտում, երբոր գանք
դեմ առ դեմ,
Այն ատեն ո՞վ արցունք պիտ հեղու մեր մեջեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում