Facebook-ում FEMEN-ի Էջերն արգելափակված են
24/06/2013 17:12
Նմանատիպ
Facebook ընկերությունը հունիսի 23-ին արգելափակել Է FEMEN կանանց շարժման հիմնական Էջը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով շարժման մամուլի ծառայությանը:
«FEMEN-ն ինտերնետ-հասարակայնությանն իրազեկում Է Facebook ցանցում իր հիմնական ակաունտների գործունեության հարկադրական դադարեցման մասին: Հունիսի 23-ին Facebook ընկերությունն արգելափակել Է FEMEN-ի հիմնական Էջը: Մեկ օր առաջ դադարեցվել Էր FEMEN-ի ֆրանսիական ստորաբաժանման ակաունտի աշխատանքը: Ընդհանուր առմամբ այդ ռեսուրսներին բաժանորդագրված Էր շուրջ 170 հազար մարդ»,- ասված Է հունիսի 24-ին տարածված հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունն ընգծել Է, որ պլատֆորմները փակելու ձեւական առիթ են դարձել «պոռնկագրության տարածման եւ մարմնավաճառության քարոզման անհեթեթ մեղադրանքները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում