Շուշանիկ Կուրղինյան. Խեղդած բողոքն ընկավ փողոց…
21/12/2019 19:36
Նմանատիպ
Խեղդած բողոքն ընկավ փողոց,
Էլ լռելու ջանքեր չկա՜ն,
Չեն երկնչում անձի ահով –
Միությունը գահ կը քանդի…
Լավագույնի անմահ մահով
Բացվում է սև դուռը բանտի.
Ո՞վ կը հանդգնի սահման գծել
Տարերային այս ույժի դեմ.
Այսօր ամենքն են հասկացել,
Որ կյանքը սոսկ մեզ էր ընդդեմ…
«Նոր օրեր»-ից, 1917թ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում