Ֆրանսիան ազգային արժեք է հայտարարել Չիմաբուեի կտավը

Ֆրանսիան ազգային արժեք է հայտարարել Չիմաբուեի կտավը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը ազգային արժեք է հայտարարել վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Չեննի դի Պեպոյի (Չիմաբուե) (1240-1302 թթ.) «Քրիստոսի ծաղրանքը» կտավը (շուրջ 1280 թ.), որը հոկտեմբերին վաճառվել է աճուրդում ռեկորդային՝ 24,18 միլիոն եվրոյով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում:

«Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը որոշել է մերժել արտահանման վկայագիր տալ Չեննի դի Պեպոյի այդ կարևոր և անկրկնելի նկարի համար: Նախարարը որոշել է… կտավին տալ ազգային արժեքի կարգավիճակ 30 ամսվա ընթացքում` նկարի սեփականատիրոջ կողմից համապատասխան ծանուցման ստացման պահից»,- նշված է հայտարարությունում:

Այսպիսով, առաջիկա 2,5 տարում պետությունը պետք է միջոցներ փնտրի, որպեսզի գնի աշխատանքն ու հանձնի ազգային հավաքածուներից մեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում