Բաքուն ռազմական գործոնի վրա է հույսը դնում

1992-1 996թթ. ԼՂ խնդրով զբաղվող ՌԴ ճիջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման հնարավորություններին՝ նշել է. «Միայն խաղաղության երաշխիքները (ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև ՄԱԿ-ի ԱԽ-ի և եռանախագահող երկրների) կարող են պայմաններ ստեղծել օկուպացված տարածքներից անհապաղ հեռանալու և տեղահանվածների վերադարձի համար:

Քանի դեռ հակամարտությունը չի ձերբազատվել գերիշխող ռազմական գործոնից և քանի դեո չի տեղափոխվել բացառապես քաղաքական հարթություն՝ բանակցությունները տեղում դոփելու են: Մինչդեռ հենց Բաքուն Է ռազմական գործոնի վրա հույսը դնում: Իհարկե, այդկերպ իշխող վերնախավը ներքաղաքական խնդիրներ Է լուծում, բայց արգելակում Է, այլ ոչ թե արագացնում հակամարտության կարգավորումը»:

Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում