Հայաստանում առողջապահական համակարգի խոցելի կետերից մեկը ֆինանսական ապահովությունն է
Կարդացեք նաև
Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում առողջապահական արդյունքները վերջին 50 տարիների ընթացքում ամենադանդաղն են առաջխաղացում արձանագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ հունիսի 25-ին Հայաստանում առողջապահության ոլորտի քաղաքականությամբ զբաղվող պետական պաշտոնյաներն ու մաս նագետները քննարկել են Համաշխարհային բանկի «Բարելավելով առողջապահական համակարգի արդյունքները Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» նոր զեկույցը:
Զեկույցն առաջարկում է բարելավել առողջապահական հիմնական արդյունքները, ապահովել համարժեք ֆինանսավորում եւ հզորացնել ինստիտուցիոնալ հիմքերը, որպեսզի տարածաշրջանում առողջապահության համակարգը կատարելագործվի:
Վերլուծության համաձայն’ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ), Արեւմտյան Եվրոպայի երկրների միջեւ կյանքի տեւողության տարբերությունը 1960-ականներից ի վեր մեծացել է, մինչդեռ միջին եկամուտ ունեցող այլ տարածաշրջաններում կյանքի տեւողությունը հավասարվել է, ապա եւ գերազանցել է ԵԿԱ ցուցանիշը: Մինչ 1990 թվականը Հայաստանի արձանագրած ցուցանիշը դեռեւս անգերազանցելի է նեկայում երկրի արձանագրած ցուցանիշների հետ համեմատած: Տարածաշրջանի բոլոր երկրներում վերջին ժամանահակատվածում արձանագրվել է դրական միտում, սակայն Արեւմտյան Եվրոպայի երկրներին հ ասնելու համար դեռեւս երկար ճանապարհ է սպասվում:
«ԵԿԱ-ի բնակչության շրջանում ամենատարածվածը սրտանոթային հիվանդություններն են»,- նշել է Օուեն Սմիթը, ով Համաշխարհային բանկի առողջապահության ոլորտի առաջատար տնտեսագետն է եւ զեկույցի համահեղինակը: Նրա խոսքով’ այս խմբի հիվանդություններով է պայմանավորված Արեւմտյան Եվրոպայի եւ ԵԿԱ-ի միջեւ արձանագրված կյանքի տեւողության տարբերության կեսից ավելին:
«Տարածաշրջանում սրտանոթային հիվանդությունների նման տարածվածությունը ինքնաբերաբար պետք է հանդիսանա համարժեք քաղաքականության որդեգրման թիրախ»,- ընդգծել է Սմիթը:
Սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության կրճատման համար անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Դրանց շարքում են ալկոհոլի եւ ծխախոտի կանխարգելումը: Հայաստանում սրտանոթային մահացության կրճատման համար անհրաժեշտ կլինի ծխախոտի առավել խիստ հարկման, նախնական բուժօգնության միջոցով բարձր ճնշման բարելավված դիտորդական եւ առողջապահական համակարգի բոլոր մակարդակներում ծառայությունների մատուցման որակի բարձրացման համադրությունը:
Զեկույցն առաջարկում է, որ տարածաշրջանի առողջապահական օրակարգում կանխարգելումն ու բուժումը հավասարապես արժանանան ուշադրության’ մասնավորապես արդյունավետ ծախսային միջոցների ներդրման միջոցով:
Հայաստանում առողջապահական համակարգի խոցելի կետերից մեկը ֆինանսական ապահովությունն է, քանի որ տնային տնտեսությունների զգալի մասը բժշկական ծախսերի արդյունքում ենթակա է աղքատացման վտանգին: Միեւնույն ժամանակ աղքատների եւ հարուստների միջեւ առողջապահական մատչելիության անհավասարության առումով տարածաշրջանում երկիրը արձանագրել է բարձր ցուցանիշներից մեկը: Ֆինանսական պաշտպանվածության բարելավման համար կպահանջվի աջակցության որոշակի ընդլայնված փաթեթի համադրություն, խոցելի խմբերի դեպքում առողջապահա կան ծրագրի առավել թիրախավորում եւ ոչ ֆորմալ վճարումների կրճատում:
«Ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց, որպեսզի Հայաստանում ամենաաղքատ տնային տնտեսությունների կեսը նվազեցնի առողջապահական ծախսերը: Որպեսզի առավել բարձրորակ առողջապահական ծառայությունները լրացուցիչ բեռ չառաջացնեն տնային տնտեսությունների վրա, առաջարկում ենք բարելավել ծառայությունների թիրախավորումը աղքատների համար, միեւնույն ժամանակ բարելավելով հանրային առողջապահական ծախսերի արդյունավետությունը»,- նշել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի համաղեկավար Ժան Միշել Հապին:
Պետական բյուջեն անարդյունավետ առողջապահական ծախսերից պաշտպանելու համար զեկույցն առաջարկում է հիվանդաոցային լրացուցիչ ենթակառուցվածքներից ազատվելու, ծառայությունների մատուցման նորարարական մոտեցումներ որդեգրելու, ծառայություններ մատուցողի կատարողականի վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջացնելու միջոցով բարելավել արդյունավետությունը:
Զեկույցում անդրադարձ է կատարված նաեւ ունիվերսալ դեղատոմսի բացակայության փաստի միջոցով լավ արդյունքների արձանագրման անհրաժեշտությունը: Զեկույցի հեղինակները Հայաստանին առաջարկում են որդեգրել ԵԿԱ-ում բացակայող, բայց առավել զարգացած երկրներում առողջապահական համակարգը կառավարող հիմնական բաղադրիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում