Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին
25/01/2020 14:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Աֆղանստանի հարավում գտնվող Հելմանդ նահանգում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին, չորս զինծառայող վիրավորվել է։ Այս մասին ria.ru-ն՝ հղում տալով Tolo News հեռուստաալիքին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Քաջակի շրջանում։
Հելմանդի նահանգապետի ներկայացուցիչ Օմար Զվակին հայտարարել է, որ հարձակումը եղել է այն ժամանակ, երբ ուղղաթիռը գտնվում էր գետնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում