Գյումրու ավտուբուսային պարկը համալրվեց չինական 10 նոր ավտոբուսներով

Գյումրու ավտուբուսային պարկը համալրվեց չինական արտադրության HIGER մակնիշի 10 նոր ավտոբուսներով: Ավտոբուսները ձեռք է բերել երթուղին սպասարկող New city ընկերությունը: Առայժմ քաղաքում այս ավտոբուսները կաշխատեն 1-ին համարի ներքո ՝ օդանավակայան- Պ. Սեւակի փողոց երթուղով:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանը, ընկերությունն առաջիկայում կներմուծի նոր ավտոբուսներ’ արդեն 40 համարի երթուղին սպասարկելու համար:

Թեեւ ավտոբուսներն ավելի վաղ էին ներմուծվել, սակայն, հաշվի առնելով Գյումրիում տարվող ճանապարհաշինական աշխատանքները, քաղաքապետի առաջարկով դրանք կշահագործվեն այսօրվանից սկսած:

Ավտոբուսների առաջին երթն ուղեկցվեց Գյումրու փողային նվագախմբի ելույթով: Ի դեպ, ավտոբուսների համարավետությունը ճշտելու համար առաջին ուղեւորները քաղաքապետարանի աշխատակիցները եւ լրագրողները եղան: Մինչեւ հունիսի 30-ը երթեւեկությունն այս ավտոբուսներով կլինի անվճար, իսկ հետագայում ուղեվարձը կսահմանվի 100 դրամ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողներին հայտնեց, որ քաղաքում կտեղադրվեն նաեւ նոր կանգառներ: «Պետք է կարողանանք կանոնակարգել ուղևորափոխադրման բոլոր գծերը, նաեւ վատ սպասակվող ծայրամասային փողոցները սպասարկող երթուղիները: Լուրջ հսկողության կենթարկվեն նաեւ վարորդները՝ նրանց կարգելվի ծխել, մեքենաների մեջ չի լինի երաժշտություն: «Թեժ գծով» պատրաստ կլինենք լսելու ցանակացած ուղեւորի բողոք»,-նշեց Սամվել Բալասանյանը: Պատասխանելով լրագրողների հարցին’ Բալասանյանն ընդգծեց, որ իր համար առավել կարեւոր է բնակչի հարմա? ?ավետության խնդիրը, ոչ թե երթուղային գծերի կրճատումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում