Մահացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը
29/01/2020 20:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Այսօր՝ հունվարի 29-ին, կյանքից հեռացել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ՝ Խաչիկ Ասմարյանը, հայտնում է ՀՎՖ-ն:
Ասմարյանը 73 տարեկան էր: Նա հեղինակել է «Հայաստանի վոլեյբոլի պատմության ուրվագծեր» գիրքը:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան խորապես ցավակցում է Խաչիկ Ասմարյանի ընտանիքին և բարեկամներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում