Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում էր

Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում էր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր Հատուկ քննչական ծառայությունում էր: ՀՔԾ -ից դուրս գալուց հետո՝ նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

2019թ. հոկտեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի (իշխանությունը յուրացնելը) 1-ի մասով և 314-ի (պաշտոնեական կեղծիք) 1-ի մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Գլխավոր դատախազությունը Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձրել է քննիչին՝ լրացուցիչ քննության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում