Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ հիշատակել Աստծուն
Նմանատիպ
Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ գրել Աստծու մասին: Պատրիարքի ելույթը նրա գահակալման 11-ամյակի տոնակատարությանը մեջբերել է հանրության և ԶԼՄ-ներ հետ փոխհարաբերությունների սինոդական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան Telegram-ում:
«Եկեք աղոթենք, աշխատենք, որպեսզի մեր Հիմնական օրենքում հիշատակվի Աստված: Որովհետև ռուս քաղաքացիների մեծ մասը հավատում է Աստծուն»,- ասել է Կիրիլը: Նա ընդգծել է, որ ոչ միայն խոսում է ուղղափառների մասին: «Եթե օրհներգում կարող է լինել «Աստծով պահպանվող հայրենի հող», ինչո՞ւ այդ մասին չի կարող ասվել մեր Սահմանադրության մեջ»,- հարց է հնչեցրել պատրիարքը: Նրա կարծիքով՝ Աստծու նկատմամբ հավատը բարձրագույն գաղափար է, որը ձևավորում է անհատական, հասարակական և քաղաքական բարոյականություն: Նա առաջարկել է բանավեճ սկսել այդ հարցով:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում