ԱՄՆ-ում մահացել է քանդակագործ Արամ Գրիգորյանը

ԱՄՆ-ում մահացել է քանդակագործ Արամ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Նախօրեին ԱՄՆ-ում 63 տարեկանում մահացել է Նովոսիբիրսկում հայտնի քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ Արամ Գրիգորյանը: kp.ru-ին այս մասին հայտնել է Նովոսիբիրսկի շրջանի հայերի ազգային-մշակութային ինքնավարությունից: Քանդակագործի աղջիկն ասել է, որ նրան պատրաստում էին սրտի վիրահատության, բայց սիրտը չի դիմացել:

Արամ Գրիգորյանը ծնվել է 1957 թվականին Երևանում, 1985 թվականին ապրել և ստեղծագործել է Նովոսիբիրսկում, ակտիվ մասնակվել է ցուցահանդեսների, այդ թվում նաև արտասահմանյան: Նրա քանդակները կարելի է տեսնել ոչ միայն ՌԴ և հայաստանի թանգարաններում, նաև Հունաստանում, Գերմանիայում, Չեխիայում և ԱՄՆ-ում:

Արամ Գրիգորյանը ստեղծել է նաև հայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) արձանը: «Аргументы и Факты» թերթին տված հարցազրույցում Գրիգորյանն ասել էր, որ, իր կարծիքով, Դեդ Հասանի հարազատները հենց իրեն են ընտրել, քանի որ ինչպես Ուսոյանի, այնպես էլ իր ընտանիքը եղել է եզդի, իսկ նովոսիբիրսկցի քանդակագործը լավ ծանոթ է եղել այդ ժողովրդի մշակույթին:

«Ես չեմ հասկանում՝ ինչու նույնիսկ նովոսիբիրսկցի հայտնի նկարիչները ինձ դաապարտում են՝ «ինչպե՞ս թե ակադեմիկոսը քանդակում է ավազակի»: Ես քանդակում եմ մահացած մարդու, որը ունի հարազատներ: Չէ որ նրանք ուզում են իրենց հոր գերեզմանին հուշարձան տեսնել: Սա իմ մասնագիտական պարտքն է»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ խոստովանել էր նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում