Ֆրանսիայում առաջին անգամ նկարահանվել է Շառլ դը Գոլի մասին ֆիլմ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Փարիզում նախօրեին կայացել է «Դը Գոլ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Սա առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը նվիրված է Ֆրանսիայի պատմական առաջնորդ գեներալ Շառլ դե Գոլին (1890-1970 թթ.):
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ֆիլմի առաջին հանդիսականները եղել են հանրապետության զինված ուժերի ղեկավարությունը, մշակույթի գործիչները, քաղաքական գործիչներն ու լրագրողները: Հանդիսականը ծափահարություններով է ողջունել ռեժիսոր Գաբրիել Լե Բոմենի ֆիլմը:
«Ինչքան էլ զարմանալի է, սա դը Գոլի մասին առաջին ֆիլմն է: Հնարավոր է, նախկինում կինեմատոգրաֆիստներին կանգնեցրել է թեմայի մասշտաբայնությունը: Իմ կարծիքով, ռեժիսորին և նրա գործընկերներին հաջողվել է ճիշտ ընտրել ժամանակը, վառ կերպով փոխանցել դը Գոլի կերպարը»,- ասել է պատմական ժառանգության մասնագետ Ժան Վենդրուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում