«Իրավունք». Սորոսից 1,5 մլն դոլար հայկական ԶԼՄ–ներին ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար
Նմանատիպ
Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), որն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համարել Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի քույր կառույցը, պարզվում է՝ միայն անցած տարի՝ 2019 թվականին, 1,5 միլիոն դոլար գումար է տրամադրել հայաստանյան ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին, ըստ էության, դրանք ամերիկյան վերահսկողության տակ առնելու համար։ Այս ամենը NED–ը «փաթեթավորել է» ԶԼՄ–ների հաշվետվողականության բարձրացման նախագիծ անվան տակ։ Ովքե՞ր եւ ինչքա՞ն գրանտ են ստացել NED–ից անցած տարի եւ ինչի համար, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել։ Այս շարքում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ՝ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ), որը տեղեկատվության ազատության անվան տակ ստացել է շուրջ 37 466 դոլար։ Վերջիններս պարտավորվել են կազմակերպել դեբատներ արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Էլ ինչ ամերիկյան գրանտ՝ առանց Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի։ Նրա «Իրազեկ քաղաքացիների միավորումը» NED–ից ստացել է շուրջ 144 932 դոլար, որպեսզի նպաստի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին տեղեկացվածությանը՝ ծավալելով հանրային քննարկումներ։ Ընդ որում՝ ամերիկյան գրանտ ստացած Դ. Իոաննիսյանը պարտավորվում է վերլուծել Հայաստանի տնտեսական եւ անվտանգության իրավիճակը՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միության, այսպես ասած, անտեսված հետեւանքները Հայաստանի ժողովրդավարական զարգացման եւ աշխարհաքաղաքական անվտանգության վրա։ Նույն այս դրամաշնորհի շրջանակում Դ. Իոաննիսյանը ստանձնել է նաեւ պարտավորություն՝ անցկացնել հետազոտություններ, թողարկել հոդվածներ եւ տեսանյութեր, իրականացնել փաստերի ստուգում։
Մանրամասները՝ «Իրավունք»֊ի հաջորդ համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում