Անտարկտիկայում օդի ջերմաստիճանը պատմության մեջ առաջին անգամ +20 աստիճանից բարձրացել է. The Guardian
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Բրազիլիայի գիտնականներն առաջին անգամ Անտարկտիկայում գրանցել են օդի +20,75 ջերմաստիճան` ըստ Ցելսիուսի սանդղակի, հայտնում է The Guardian պարբերականը: Նման ջերմաստիճան է գրանցվել փետրվարի 9-ին Սեյմուր կղզում: Գիտնականներն այն «անհավանական և անոմալ» երևույթ են համարել:
Ռեկորդային ցուցանիշը գրեթե մեկ աստիճանով բարձր է 1982 թվականի հունվարին Սիգնյու կղզում գրանցված ջերմաստիճանից: Այդ ժամանակ օդը տաքացել է մինչև 19,8 աստիճան:
Ըստ The Guardian-ի` ստացված տվյալները դեռ չեն հաստատվել Համաշխարհային հիդրոօդերևութաբանական կազմակերպության կողմից:
Փետրվարի 6-ին Անտարկտիկական թերակղզում գտնվող Էսպերանսա կայանում արձանագրվել է պատմական ռեկորդ համարվող 18,3 աստիճան տաքություն:
Անտարկտիկայում օդի ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել սառույցի արագ հալմանն աշխարհի ամենախոշոր քաղցրահամ ջրի պահեստում, որտեղ ձյան և սառույցի տեսքով պահվում է մինչև 60% ջուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում