Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ. Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստ է նախապատրաստվում
19/02/2020 14:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, NEWS.am: NEWS.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արցախում նախատեսվում է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։
Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, օրը դեռ հստակ չէ, սակայն նախատեսված է փետրվարին, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Արցախ։
Լուրը վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից չեն մեկնաբանել։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ երկու հայկական պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը լավ ավանդույթ են դարձել, սակայն այս պահին հստակ տեղեկություն չի կարող տրամադրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում