«Ժողովուրդ». Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել
Նմանատիպ
«Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին թանկացել է հիմնականում հայկական արտադրության ծխախոտը: Այսպես, մեր շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ «Գառնի» տեսակի սիգարետի մեկ տուփի գինը բարձրացել է 20 դրամով, այն 380 դրամից դարձել է 400 դրամ:
Հայկական արտադրության մյուս տեսակի սիգարետը՝ «Վան»-ը, թանկացել է 30 դրամով՝ 350 դրամից դառնալով 380 դրամ: «/IP»-ը 20 դրամով է թանկացել՝ նախկին 380 դրամի փոխարեն, այն վերջին օրերին վաճառվում է 400 դրամով:
Բայց մասնագետների կանխատեսումներով՝ ծխախոտի շուկայում առաջիկայում կսկսվի թանկացումների նոր ալիք, և կբարձրանան ոչ միայն տեղական արտադրության սիգարետները, այլև ներկրվածը:
Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսել են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ:
Բացի այս, շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով նախորդ տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում