Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Համացանցում մեծ տարածում է գտել մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է նորածին երեխան «ջղային» հայացքով նայում բժշկին, երբ վերջինս երեխայի թոքերի աշխատանքը ստուգելու նպատակով փորձում է «լացացնել» նրան, հայտնում է Daily Mail պարբերականը:
Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցներից մեկում փետրվարի 13-ին կեսարյան հատման միջոցով ծնված Իզաբելա Պերեյրա դե Ջեսուս անունով փոքրիկին բժիշկը նախքան նրա պորտալարը կտրելը «դրդել» է լաց լինել, որից հետո երեխան «լայն բացել է աչքերը, բայց լաց չի եղել»:
«Բժիշկն անգամ ստիպված եղավ ասել` «Լացի՛ր, Իզա»… Երեխան դեմքի լուրջ արտահայտությամբ նայեց բժշկի վրա, իսկ լացել սկսեց միայն պորտալարը կտրելուց հետո»,- պատմել է լուսանկարիչը, որին փոքրիկի մայրը վարձել էր ծննդաբերության բերկրալի պահերը ֆիքսելու համար:
Լուսանկարիչը երեխայի ծննդից 10 լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնք լայնորեն տարածվել են համացանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում