Սելիմի լեռնանցքը միակողմանի երթեւեկելի է
27/06/2013 13:26
Կարդացեք նաև
Սելիմի լեռնանցքը հունիսի 27-ի դրությամբ միակողմանի երթեւեկելի է: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում’ Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրևաջրերից փլվել էր ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել էր միակողմանի: Նշված հատվածը հրշեջ-փրկարարների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում