Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Ermenihaber: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան մեկնելուց առաջ խոսել է Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են, գրում է ermenihaber-ը:
Լրագրողներն Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նախորդ շաբաթ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, որևէ փոփոխություններ կան Իդլիբի հարցում։
Ըստ Էրդողանի՝ այժմ Ռուսաստանի հետ Թուրքիան բանակցություններ է վարում ինչպես Իդլիբի, այնպես էլ Լիբիայի հարցով։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Իդլիբի հարցով Թուրքիան բանակցում է ոչ միայն ՌԴ նախագահի, այլև Ռուսաստանի արտգործնախարարության, հետախուզական ծառայության և գերատեսչությունների մակարդակով։
Էրդողանը նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հետևանքով, Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք, ինչը մեծապես մտահոգում է Անկարային։ Նա նաև պնդել է, որ Թուրքիան իր ձեռքի տակ ապացույցներ ունի, որ Մոսկվան Ասադի ուժերին աջակցում է թե օդից, թե ցամաքից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում