Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է
27/02/2020 20:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է։
«Պատասխանը եկավ, կորոնավիրուս չկա», – Aysor.am-ին ասաց ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը։
Հիշեցնենք՝ ԲԿ-ում այսօր երկկողմանի թոքաբորբի հետևանքով քաղաքացի էր մահացել։
Ասատուր Ասատրյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել էր տարածված տեղեկությունները, թե մահացածը եղել է Իրանի քաղաքացի։
«Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար», – ասել էր ԲԿ-ի տնօրենը։
Հեղինակ՝ Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ